Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին կայցելի Հայաստան, – այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Վենսը Հայաստան կժամանի մեկօրյա այցով, որի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղարար ջանքերը շարունակելու և «Թրամփի երթուղի» նախագծի առաջխաղացման նպատակով։

Թրամփը նաև հայտնել է Հայաստանի հետ «խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ հիանալի համաձայնագիր» կնքելու մտադրության մասին։