Ջեյ Դի Վենս. Ես չեմ տեսել որևէ համոզիչ ապացույց, որը «flydubai»-ի միջադեպը կկապեր Իրանի հետ

20:44, 05.10.2026

Ես չեմ տեսել որևէ համոզիչ ապացույց, որը «flydubai»-ի միջադեպը կկապեր Իրանի հետ,- այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:  

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ինչ վերաբերում է Իրանի մասնակցությանը, ապա այդ հարցին պատասխանելը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆի և հետախուզության ոլորտի ներկայացուցիչների իրավասությունն է:  

«Չեմ ցանկանում որևէ տեսակի հայտարարություններից առաջ ընկնել: Սա, անշուշտ, մի հարց է, որը մենք քննարկում ենք, սակայն չէի ասի, թե դեռևս որևէ վերջնական կամ վճռորոշ արդյունք եմ տեսել»,- նշել է Ջեյ Դի Վենսը:

Նմանատիպ