Ջեյ Դի Վենս - Մենք շատ մոտ ենք և կկարողանանք վերջնական համաձայնության գալ, մենք կբացենք Հորմուզի նեղուցը, մենք կարող ենք զգալիորեն խոչընդոտել Իրանի միջուկային ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության դեռևս չի հասել, բայց կողմերը մոտ են դրան։
Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Իրանի հետ փոխըմբռնման նախնական հուշագիրը, քանի որ կողմերը բանակցում են «որոշ ձևակերպման հարցերի շուրջ»։
Բացի այդ, ինչպես նշել է Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ-ն կարող է զգալիորեն խոչընդոտել Իրանի միջուկային ծրագիրը։
«Եթե նայենք մինչ այժմ մեր ձեռքբերումներին, կարող ենք եզրակացնել, որ կարող ենք վերջնական համաձայնության գալ։ Մենք բացում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք արդեն ոչնչացրել ենք նրանց ռազմական ուժերը և գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ կարող ենք զգալիորեն խաթարել նրանց միջուկային ծրագիրը, ոչ միայն այս նախագահի պաշտոնավարման ընթացքում, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Սա շատ-շատ լավ է ամերիկյան ժողովրդի համար։ Այսպիսով, մենք շատ մոտ ենք համաձայնագրի։ Մենք շարունակելու ենք աշխատել դրա վրա», – ասաց Վենսը։