Ջեյ Դի Վենս․ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում չի ավարտվելու
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը «մոտ ապագայում» չի ավարտվի։ Այս մասին Վենսը նշել է հարցազրույցում «Fox News»-ին։
«Այժմ, երբ յուրաքանչյուր կողմ գիտի խաղաղության համար դիմացի կողմի պայմանները, նրանցից է կախված՝ կհասնե՞ն արդյոք համաձայնության և կդադարեցնե՞ն այս դաժան հակամարտությունը։ Այս պատերազմը ոչ մի տեղ չի գնում։ Այն մոտ ապագայում չի ավարտվի», – ասել է Վենսը հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ԱՄՆ փոխնախագահը, ինքը կարծում է, որ խաղաղության համաձայնություն ձեռք բերել ոչ ոք չի կարող, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։