Ջեյ դի Վանս. Եթե Պուտինը չհամաձայնի ապահովել Կիևի երկարաժամկետ անկախությունը, Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ և ռազմական գործողություններ կիրառել Մոսկվայի դեմ

14:02, 14.02.2025

 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ասում է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրին, որն ապահովում է Կիևի երկարաժամկետ անկախությունը:

Ջեյ Դի Վենսն այս մասին ասել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Փոխնախագահն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելը մնում է բանակցությունների սեղանի շուրջ քննարկվող տարբերակներից, եթե Մոսկվան բարեխիղճ չբանակցի։

«Կան ազդեցության տնտեսական լծակներ, կան, իհարկե, ազդեցության ռազմական լծակներ»։ «Կան բազմաթիվ ձևակերպումներ, կոնֆիգուրացիաներ, բայց մենք հանձնառու ենք ապահովելու, որ Ուկրաինան ունենա ինքնիշխան անկախություն»,- նշել է Վանսը։

ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ կարելի է հասնել գործարքի, որը «ցնցող կլինի շատերի համար»։

Ջեյ Դի Վենսը նաև ասել է, որ Դոնալդ Թրամփը կարող է փոխել իր կարծիքը

Նմանատիպ