Ջեսիկա Ռոսվալի. Ստոկհոլմում կայանալիք նախարարական նիստում մենք կցանկանայինք լսել, թե Վրաստանը, Մոդլովան և Ուկրաինան որքան հեռու են գնացել բարեփոխումների առումով
Ջեսիկա Ռոսվալի. Ստոկհոլմում կայանալիք նախարարական նիստում մենք կցանկանայինք լսել, թե Վրաստանը, Մոդլովան և Ուկրաինան որքան հեռու են գնացել բարեփոխումների առումով

Մենք հանձնաժողովից բանավոր լսումներ կունենանք բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին,- ասաց Շվեդիայի Եվրամիության հարցերով նախարար Ջեսիկա Ռոսվալին Ստոկհոլմում ոչ պաշտոնական նախարարական նիստի մեկնարկից առաջ։

Ինչպես նշեց Ջեսիկա Ռոսվալին, այսօր կայանալիք նախարարների հանդիպմանը կքննարկվի ԵՄ ընդլայնման հարցը։

«Այսօր ես հրավիրել եմ իմ գործընկերներին՝ քննարկելու, թե ինչպես պատրաստվել Եվրամիության ապագային, նրա ապագա ընդլայնմանը։ Կարևոր է, որ մենք սկսենք այս քննարկումը։ Մենք նաև բանավոր լսումներ կունենանք հանձնաժողովի կողմից Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ։

Կցանկանայինք լսել, թե երեք երկրներում էլ ինչքանով են նրանք հեռու գնացել բարեփոխումների առումով։ Բայց սա այն հարցն է, որին Շվեդիան ամեն կերպ աջակցում է։ Մենք նաև կքննարկենք ոչ միայն այս երեք երկրների հարցը, այլև այն, թե ինչպես կարող է Եվրամիությունը պատրաստվել ընդլայնմանը»,- ասել է Ջեսիկա Ռոսվալին։