«Javelin»-ը ազդանշան է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի Վրաստան ներխուժումը. Էվելին Ֆարկաս

13:12, 19.12.2017

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի նախկին օգնական Էվելին Ֆարկասը համարում է, որ Վրաստանի համար հակատանկային հրթիռային «Javelin» համակարգը վաճառելու որոշումը ոչ միայն ժամանակին էր, այլև ուշացած:

«Կարծում եմ ոչ միայն ժամանակին, այլև մի քիչ ուշացած որոշում է: 2012 թվականից մինչև 2015 թվական, պաշտպանության երեք տարբեր քարտուղարներին անձամբ ես էի խորհուրդ տալիս կայացնել «Javelin»-ը Վրաստանին վաճառելու որոշում»,- հայտարարել է Էվելին Ֆարկասը:

Ինչպես հայտարարել է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը տված հարցազրույցում Էվելին Ֆարկասը, «Javelin»-ը ազդանշան է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի Վրաստան ներխուժումը:

«Սա պաշտպանողական զենք է, որը Ռուսաստանին ուղարկում է ազդանշան, որ ցանկացած նոր հարձակում Վրաստանի վրա, Մոսկվայի վրա թանկ կնստի – կզոհվեն ռուս զինվորները և կոչնչացվեն ռուսական տանկերը»,- հայտարարել է Էվելին Ֆարկասը:

Վրաստանը ԱՄՆ-ից կգնի աշխարհում հայտնի և ամենաարդյունավետ հակատանկային համակարգեր: Javelin-ի գնման հետ կապված բանակցությունները վերջին փուլում են:

 

 

Նմանատիպ