Javelin համակարգերը վաճառելու կապակցությամբ հաղորդագրություն է ուղարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսին. Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի և լրատվության կցորդ Կրիստին Ռոբերտսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրես է ուղարկվել հաղորդագրություն, Վրաստանին ռազմական տեխնիկա, կոնկրետ Javelin համակարգերի վաճառքի կապակցությամբ: Նրա խոսքերով դա առաջարկություն է վաճառքի կապակցությամբ, այլ ոչ թե գրանտ կամ վարկ:
«ԱՄՆ-ի կոնգրեսը ստացել է հաղորդագրություն Վրաստանին Javelin համակարգերը վաճառելու կապակցությամբ: Վրաստանը անկախ և ինքնիշխան երկիր է, որը ունի սեփական ուղին ընտրելու իրավունք, այդ թվում անվտանգության և պաշտպանության ոլորտում»,- նշել է Ռոբերտսը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը աջակցել է Վրաստանին Javelin հակատանկային համալիրների վաճառքի որոշմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan