Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել է Իսրայելի նախագահի հետ և իր աջակցությունը հայտնել։
Ինչպես գրում է Թրյուդոն սոցցանցում, Իսրայելի նախագահի հետ զրուցելիս նա նշել է, որ անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակով։
Կողմերը խոսել են նաև «Համաս»-ի կողմից վերցված պատանդների և նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։
Այնուամենայնիվ, Թրյուդոն իր աջակցությունն է հայտնել «ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների՝ խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքներին»։