Ջասթին Թրյուդոն ասում է, որ Կանադան պատժամիջոցներ է կիրառում Պուտինի դեմ և աջակցում է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին հեռացնելուն
Կանադան ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա աշխատակազմի ղեկավարի և արտաքին գործերի նախարարի, այն մարդկանց դեմ, ովքեր Ուկրաինայում զոհերի ու ավերածությունների պատասխանատուն են,- «Facebook»-ին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մենք նաև պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի և նրա առաջնորդների դեմ՝ նախագահ Պուտինի ներխուժմանը նպաստելու համար։ Այս պատժամիջոցների թիրախը կլինի 57 մարդ։ Բացի այդ, կան տասնյակ գործող պատժամիջոցներ, որոնք արդեն սահմանվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ»,- ասել է Թրյուդոն։
Կանադայի վարչապետի խոսքով՝ բացի այդ, Կանադան աջակցում է Ռուսաստանին «SWIFT» վճարային համակարգից հեռացնելուն։
«Սա համահունչ է Ռուսաստանին ծանր ծախսեր պարտադրելու մեր պարտավորությանը, որն էլ ավելի կդժվարացնի նախագահ Պուտինին իր դաժանությունը ֆինանսավորելը»,- գրել է Թրյուդոն։