Ջասթին Թրյուդոն ասել է, որ հույս ունի հանդիպել Սի Ցզինպինի հետ այն բանից հետո, երբ կողմերը կատարեն երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ աշխատանքը
Ջասթին Թրյուդոն ասել է, որ հույս ունի հանդիպել Սի Ցզինպինի հետ այն բանից հետո, երբ կողմերը կատարեն երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ աշխատանքը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ հույս ունի հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ այն բանից հետո, երբ կողմերը կատարեն երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ աշխատանքը։

«Կարծում եմ՝ մարդիկ գիտակցում են, թե որքան տարբեր ենք մենք և ինչ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել վերջին տարիներին Չինաստանի հետ առնչվելիս: Կա փուլային ներգրավվածություն, որը, հուսով եմ, կհանգեցնի վերջնական հանդիպման, բայց ես չեմ կարծում, որ մենք դեռ այդ փուլում ենք»,- ասել է Թրյուդոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Հանդիպումից հետո Բայդենն ասել է, որ Սի Ցզինպինը բռնապետ է։

Լրագրողի այն հարցին, թե Թրյուդոն համաձա՞յն է Ջո Բայդենի կարծիքի հետ, Թրյուդոն պատասխանել է.«Չինաստանը միակուսակցական պետություն է։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է դա անվանել ժողովրդավարություն»: