Ջասթին Թրյուդո. Կանադայի պատասխանը ԱՄՆ-ի մաքսատուրքերին ուժեղ և հստակ կլինի, եթե դա անհրաժեշտ լինի
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասում է, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը Կանադայի պատասխանը, անհրաժեշտության դեպքում, կլինի ուժեղ և հստակ։
Խոսելով սակագների մասին՝ Կանադայի վարչապետն ասել է, որ դա «անընդունելի է»։
«Կանադացիները կկանգնեն ամուր և եռանդուն, երբ անհրաժեշտ լինի»,- ասել է Թրյուդոն Փարիզի արհեստական ինտելեկտի գագաթնաժողովում։
Ի գիտություն, ԱՄՆ նախագահը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար։ Ինչպես ասում է ինքը՝ նախագահը, հրամանը կտարածվի բոլոր երկրների վրա, այդ թվում՝ Մեքսիկային ու Կանադային։