Մարզիկ, ուսուցիչ, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ինչպես նաև Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Ջանո Բագրատիոնիին հուղարկավորել են Սաբուրթալոյի գերեզմանատանը։
Ջանո Բագրատիոնիի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Քաշվեթի եկեղեցում։ Հուղարկավորությանը ներկա էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին։
Ջանո Բագրատիոնին մահացել է 83 տարեկան հասակում։ Պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով, եղել է Պատվո շքանշանի ասպետ, Վրաստանի վաստակավոր մարզիչ, Վրաստանի օլիմպիական կոմիտեի շքանշանի անդամ և Վախտանգ Գորգասալի շքանշանի ասպետ։