Ջանլուկա Զամբրոտան Կվարացխելիայի մասին. Խվիչան իսկական տաղանդ է, ես նույնն ասացի Մեսսիին, երբ նա եկավ Բարսելոնա #1TVSPORT
Իտալիայի հավաքականի 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջանլուկա Զամբրոտան La Gazzetta dello Sport Georgia-ին տված հարցազրույցում խոսել է «Նապոլիի» առաջատարներից Խվիչա Կվարացխելիայի մասին։
«Խվիչա Կվարացխելիան իսկական տաղանդ է, ես նույն բանն ասացի Լիոնել Մեսսիի մասին, երբ նա առաջին անգամ եկավ «Բարսելոնա»: Խվիչան ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում խաղադաշտում, և նրա դեմ դժվար է խաղալ»,- ասել է Ձամբրոտան։
Հիշեցնենք, որ Ջանլուկա Ձամբորատան Թբիլիսիում ներկա է եղել La Gazzetta dello Sport Georgia-ի շնորհանդեսին, որն արդեն մուտք է գործել առցանց տարածք և հասանելի է վրացերենով։