Ջամլետ Խուխաշվիլիին հուղարկավորել են Թբիլիսիի հրեական գերեզմանատանը
Հայտնի մեկնաբան և հասարակական գործիչ Ջամլետ Խուխաշվիլիին հուղարկավորել են Թբիլիսիի հրեական գերեզմանատանը։
Սպորտի պալատում տեղի ունեցած քաղաքացիական հուղարկավորությանը ներկա էին մարզական հանրությունը և կառավարության ներկայացուցիչներ։ Հուղարկավորությանը ներկա է եղել նաեւ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ջամլետ Խուխաշվիլին մահացել է 78 տարեկանում։
1963թ.-ից եղել է Վրաստանի առաջին ալիքի սպորտային մեկնաբան, 1980-1992 թվականներին աշխատել է տարբեր լրատվամիջոցներում; Եղել է «Դինամո» հասարակության մարզիչը։
1994 թվականից գլխավորել է Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը։ 1990 թվականից նա «Մաքաբի» ակումբի նախագահն էր։
Անվանվել է «Դինամոյի» լավագույն մարզիչ (1986), լավագույն մարզական մեկնաբան (2004)։ եղել է «Ջակո» մարզական ռադիոյի գլխավոր տնօրենը։
Ջամլետ Խուխաշվիլին դարձել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի և Վրաստանի հրեաների համաշխարհային կոնգրեսի նախագահը։ 1998 թվականին նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ վրացական սպորտի զարգացման, մասսայականացման, վրաց և հրեա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած անձնական ավանդի համար։