Ջ.Դ. Վենսի Օհայոյում գտնվող տունը վնասել են, մեկ անձ ձերբակալվել է

19:53, 05.01.2026

Ջ.Դ. Վենսի Օհայոյում գտնվող տունը վնասել են,- այս տեղեկատվությունը հաղորդել են լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ գաղտնի ծառայությանը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ գիշերը Վենսի տան վրա հարձակման հետևանքով կոտրվել են պատուհանները, և մեկ անձ ձերբակալվել է։

ԱՄՆ գաղտնի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահը միջադեպի պահին տանը չի եղել։

«Դեպքի պահին տանը ոչ ոք չի եղել», – ասվում է հայտարարության մեջ։

Գաղտնի ծառայության կողմից ձերբակալվելուց հետո կասկածյալը տեղափոխվել է Ցինցինատիի ոստիկանական բաժանմունք։

Նմանատիպ