Ջ.Դ. Վենսը մեկնել է Հունգարիա. «Ես անհամբեր սպասում եմ իմ լավ ընկեր Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը»
MILWAUKEE, WISCONSIN - JULY 17: Republican vice presidential candidate, U.S. Sen. J.D. Vance (R-OH) speaks on stage on the third day of the Republican National Convention at the Fiserv Forum on July 17, 2024 in Milwaukee, Wisconsin. Delegates, politicians, and the Republican faithful are in Milwaukee for the annual convention, concluding with former President Donald Trump accepting his party's presidential nomination. The RNC takes place from July 15-18. (Photo by Chip Somodevilla/Getty Images)
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը մեկնել է Հունգարիա։
«Մենք անհամբեր սպասում ենք այս ուղևորությանը։ Ես անհամբեր սպասում եմ իմ լավ ընկեր Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ Մենք կքննարկենք ԱՄՆ-Հունգարիա հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Եվրոպան, Ուկրաինան և մնացած բոլոր հարցերը», – լրագրողներին ասել է Վենսը Բուդապեշտ մեկնելուց առաջ։
Սպիտակ տան հաղորդմամբ, Վենսը երկկողմ հանդիպումներ կունենա վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և ելույթ կունենա Բուդապեշտում։ Վենսի այցը Հունգարիա տեղի կունենա ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։