Իզմայիլ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
Իզմայիլ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

Օդեսայի շրջանի Իզմայիլ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 14 մարդ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան երեք երեխա։

Հարձակման հետևանքով վնասվել են բազմահարկ տներ, տարբեր շինություններ, մեքենաներ։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ հարձակման հետևանքով տարբեր վայրերում հրդեհներ են բռնկվել։ Այս պահին հրդեհը տեղայնացված է։

Բացի այդ, Ռուսաստանի Խերսոնի շրջանի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Վնասվել են ենթակառուցվածքներ, ուսումնական հաստատություն և երեք բազմահարկ բնակելի շենքեր։