Իվերի Մելաշվիլի. Ինձ բանտը չի կարող կոտրել և ես չեմ կարող ընտելանալ այս մեղադրանքին
Իմ ողջ կյանքի ընթացքում ապրել եմ Վրաստանի շահերով,- այս մասի հայտարարել է Դավիթ Գարեջիի գործով ձերբակալված Իվերի Մելաշվիլին՝ դատավարությանը:
Իվերի Մելաշվիլին չի համաձայնվում առաջադրված մեղադրանքին:
«Փաստաթղթում բերված փաստերը այլ են, սակայն հիմնված են դիլետանտական մոտեցման վրա, որ Վրաստանը կորցրել է տարածքներ: Սա ինչ որ մեկի կողմից նկարված տարածք է, սա այնպես չէ, որ Վրաստանին սահմանն էր, որտեղ կանգնած էին սահմանապահներ: Սա արել է ինչ որ դիլետանտ:
Սա հենց երկրին դավաճանություն, երբ այս հարցն ես առաջ քաշում: 1929 թվականին և 1939 թվականին սահմանված սահման է: Ինչ որ սադրիչ ասում է, այս քարտեզն օգտագործեք: Դա նշանակում է, որ դու պետք է վերադառնաս 1929 թվականի վիճակին:
Չեմ պատրաստվում քայլել այս կեղտոտ մեղադրանքով: Դադարեք քաղաքականություն խաղալ: Դուք այն գերատեսչությունը չեք, որ պետք է միջամտեք քաղաքականությանը: Կանցնեն այս ընտրությունները և վաղը և հաջորդ օրը պետք է նայենք միմյանց աչքերին: Ինձ բանտը չի կարող կոտրել և ես չեմ կարող ընտելանալ այս մեղադրանքին»,- հայտարարել է Մելաշվիլին:
Դավիթ Գարեջիի գործով ձերբակալված Իվերի Մելաշվիլուն և Նատալիա Իլիչովային խափանման միջոց սահմանելու հարցն այս պահին քննարկում է դատարանը: