Իվար Բանդոնիս. Մեր այցելած ընտրատեղամասերում, փաստացի, ամեն ինչ թափանցիկ էր, ընտրական գործընթացը լավ էր կազմակերպված
Իմ գնահատականն այն է, որ ամեն ինչ արվել է շատ թափանցիկ և իրականում որևէ սխալ թույլ տալու տեղ չի եղել, – ասել է Ազատության և համերաշխության հիմնադրամի խոսնակ Իվարս Բանդոնիսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել եւ կիրառվել՝ ձայների կեղծումը կանխելու համար:
Սակայն, ինչպես նշեց Իվար Բանդոնիսը, իր դիտորդած տեղամասերում ընտրական գործընթացը շատ լավ էր կազմակերպված:
«Ուզում եմ կենտրոնանալ ընտրական գործընթացի հետ կապված երկու գործոնի վրա: Առաջին ասպեկտը, որը ես ուզում եմ շեշտել, թափանցիկությունն է: Նաև կցանկանայի նշել, որ ես կարողացա այցելել մոտ 8-9 ընտրատարածք, որտեղ դիտորդ էի: Տեղի դիտորդների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից շատ լավ ակտիվություն և ներգրավվածության բարձր մակարդակ կար: Իմ գնահատականն այն է, որ իրականում ամեն ինչ արվել է շատ թափանցիկ, և իրականում որևէ սխալ չի եղել:
Նաև հաջորդ ասպեկտը կեղծ ինքնության գործոնն էր: Բոլոր ընտրատեղամասերի մուտքերի մոտ մենք նկատեցինք այն փաստը, որ բոլոր ընտրողների անձնագիրն ստուգվում էր: Բացի այդ, խարդախությունը կանխելու համար բոլոր ընտրողները անցել են դրոշման գործընթացը:
Երրորդ ասպեկտն այն է, որ քվեաթերթիկը հանձնելուն պես գրանցվում էր ընտրողը և ստուգվում նրա լուսանկարի ինքնությունը: Իրականում, նշված երեք ասպեկտները ծառայեցին կանխելու կեղծումը, կեղծման դեմ պայքարի միջոցները լրջորեն դիտարկվեցին և կիրառվեցին: Երրորդ գործոնը, որն ուզում եմ ընդգծել, այն է, որ ընտրական գործընթացը շատ լավ կազմակերպված և պատրաստված էր: Իրականում, մեր այցելած բոլոր ընտրատեղամասերում սպասարկումը բարձր որակի էր», – ասել է Իվարս Բանդոնիսը: