Իվանե Մաճավարիանին և Կոբա Գվենետաձեն վիրտուալ ձևաչափով հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսին
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն վիրտուալ ձևաչափով հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:
Ըստ ֆինանսների նախարարության, կողմերը հերթական անգամ քննարկել են հիմնադրամի գնահատման առաքելության հետ համաձայնեցված խնդիրները «Ֆինանսավորման մեխանիզմով աջակցված ծրագրի» յոթերորդ վերանայման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ ժամանակահատվածում, ինչպես նաև 2021 թվականի երկրի ընթացիկ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը:
Ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին ԱՄՀ-ի կողմից Վրաստանին ցուցաբերած աջակցության համար և հաջողություն մաղթել հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնավարման ընթացքում:
Ըստ Փոլ Հիլբերսի, առաքելության մակարդակում ձեռք բերված համաձայնությունը կվերանայվի ԱՄՀ ղեկավարության և գործադիր խորհրդի կողմից դեկտեմբերին, իսկ հաստատումից հետո Վրաստանին լրացուցիչ 112,1 միլիոն դոլար կհատկացվի: