Իվանե Մաճավարիանիի հայտարարությամբ, կառավարությունը մոտ ապագայում խորհրդարան կներկայացնի նախաձեռնություն, որի համաձայն կենսաթոշակները երաշխավորված կավելանան ամեն տարի
Կառավարությունը մոտ ապագայում խորհրդարան կներկայացնի նախաձեռնություն, որի համաձայն կենսաթոշակները երաշխավորված կավելանան ամեն տարի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիան այսօր խոսեց կենսաթոշակների ինդեքսավորման նախաձեռնության մասին:
Նա ասաց, որ թեման տարիներ շարունակ եղել է օրակարգում:
«Տարվա սկզբին կենսաթոշակների բարձրացումը փաստ է, որը 2020 թվականի հունվարի 1-ից գործում է բոլոր թոշակառուների համար: Նաև, սպասվող ավելացումը 30 լարիի չափով, 70 տարեկանից բարձր թոշակառուների համար ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Թեև դա լուրջ մարտահրավեր է բյուջեի համար, մենք ոչ միայն չենք հրաժարվել այս նախաձեռնությունից, այլ կարծում ենք, որ այն այսօր շատ կարևոր է և արդիական: Բացի այդ, դա ինդեքսավորման մի մասն է, որը կնպաստի ապագայում Վրաստանում ավելացնել կենսաթոշակները», – ասաց նախարարը: «Բոլորն, ովքեր չէին ալարում, շահարկում էին այս թեման, երբեմն ասում էին, որ կենսաթոշակը մենք կբարձրացնենք 300 լարիով, երբեմն՝ 400 լարիով և այլն: Մենք որոշել ենք ապագայում մշակել այնպիսի կանոն, որը գործնականում կապահովի կենսաթոշակների տարեկան բարձրացումը: Այս նախաձեռնությամբ Վրաստանի կառավարությունը մի քանի օրից կմտնի խորհրդարան», – ասաց նախարարը:
Ըստ նրա, կենսաթոշակի բարձրացման չափը կախված կլինի գնաճից և տնտեսական աճի գործակծից՝ առնվազն 20-25 լարի:
«Այս կանոնը հետևյալն է. Մինչև 70 տարեկան թոշակառուների թոշակի բարձրացում տեղի կունենան սղաճը հաշվի առնելով, իսկ 70-ից բարձր` սղաճը և տնտեսական աճի 80 %-ը հաշվի առնելով:
«Վրաստանի պատմության մեջ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների բարձրացում գրեթե չի գրանցվել՝ ավելի քան 20 լարիով: Եղել են տարիներ, երբ այն ավելացել է 20 լարիով, և եղել են տարիներ, երբ կենսաթոշակն ընդհանրապես չի բարձրացել: Դա կախված էր կառավարությունից։ Մենք ուզում ենք ներմուծել կանոն, ըստ որի, կենսաթոշակներն ավտոմատ կերպով ավելանան ամեն տարի. մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների համար 20 լարիով, իսկ 70-նն անց՝ 25 լարիով: Ապագայում, եթե տնտեսական աճը կամ սղաճն ավելի բարձր լինեն, ապա այդ գումարները կկարգավորվեն ըստ այդ ցուցանիշների», – ասաց Իվանե Մաճավարիանին: