Իվանե Մաճավարիանի. Լարին կգտնի իր հաստատուն փոխարժեքը
Ինչպես ֆիսկալ, այնպես էլ՝ դրամավարկային քաղաքականությունը ուղղված է դեպի այն, որ չնպաստենք լարիի արժեզրկմանը: Հակառակը, առավելագույնս խուսափենք ավելորդ ծախսերից, ցանկացած տիպի ակտիվությունից, որը հնարավոր է բացասաբար ազդի լարիի փոխարժքի վրա,- այս մասին լարիի փոխարժեքի առնչությամբ զրուցելիս հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
«Սակայն, սովորական բնական տատանում է և լարին կգտնի իր հաստատուն փոխարժեքը՝ ցանկացած դեպքում»,- հայտարարել է նախարարը:
Հարցին, դա երբ տեղի կունենա, Իվանե Մաճավարիանին պատասխանում է, որ նշվածը մշտական գործընթաց է:
«Սա մշտական գործընթաց է, ամեն օր էլ գտնում է: Եղել է ավելի բարձր, հիմա նվազել է: Հուսով եմ և կա ռեսուրս, որպեսզի առավել կայունանա: Ռեսուրսը աճող արտահանումն է: Հուսով եմ, զբոսաշրջությունը կվերականգնվի և այն հարվածը, որն ստացել է տուրիզմը, մինչև տարեվերջ կվերականգնվի: Սա է գլխավոր միջոցը»,- հայտարարել է Մաճավարիանին:
Նրա խոսքով, սխալ կարծիք է, որ դրա միջոցը արժութային պահեստների վաճառքն է: