ITB Berlin - Ուղղակի ապշած ենք «Անսահման վրացական մշակույթ - խաղողագործության սկզբից մինչև ժամանակակից ավանգարդ արվեստ», մենք հիացած ենք
ITB Berlin - Ուղղակի ապշած ենք «Անսահման վրացական մշակույթ - խաղողագործության սկզբից մինչև ժամանակակից ավանգարդ արվեստ», մենք հիացած ենք

ITB berlin-ը սոցիալական ցանցերում արձագանքում է ցուցահանդեսի պաշտոնական հյուրընկալ Վրաստանի՝ գալա ընդունելությանը։

«Ուղղակի Վա՜ու «Վրացական անսահման մշակույթ՝ խաղողագործության սկզբից մինչև ժամանակակից ավանգարդ արվեստ», ինչպիսի տպավորիչ ճանապարհորդություն կովկասյան երկրի մշակութային և էթնիկ բազմազանության միջով:

Էթնոջազ, էլեկտրոնային մեղեդիներ, դասական և ավանդական երաժշտություն, Սուխիշվիլիի վրացական ազգային բալետի կատարումներ, Ռուսթավի անսամբլի վրացական ավանդական պոլիֆոնիա, վրացական սիմֆոնիկ նվագախումբ և շատ ուրիշներ:

Մենք ապշած ենք։

Բացահայտեք Վրաստանի անսահման հյուրընկալությունը առաջիկա երեք օրերի ընթացքում ITB Berlin-ի տպավորիչ վրացական տաղավարում»,- գրել է ITB Berlin-ը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։