Իտալիայում խանութ թալանելու փորձի համար ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի
Իտալիայում խանութ թալանելու փորձի համար ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի

Իտալիայի Բարի քաղաքում ոստիկանությունը խանութ թալանելու փորձի համար ձերբակալել է Վրաստանի քաղաքացու: Ձերբակալվածը 34 տարեկան է:

Հետաքննության տեղեկությամբ, մեղադրյալը Սանտա Կատերինա փողոցում գտնվող սուպերմարկետից փորձում էր գողանալ մի քանի իր, երբ խանութի հսկիչը նկատել է: Ձերբակալության փորձի ժամանակ նա վիրավորում է հասցրել անվտանգության աշխատակցին: Քիչ անց, ոտիկանությունը նրան ձերբակալել է մերձակա փողոցներից մեկում:

Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ ձերբակալվածին խուզարկելիս առգրավել են այն դանակը, որի միջոցով նա վիրավորում է հասցրել անվտանգության աշխատակցին:

Հետաքննության տեղեկությամբ, Վրաստանի քաղաքացին նախկին ևս կապ է ունեցել կողոպուտի հետ: