Իտալիայում Վրաստանի դեսպանությունը տեղեկություն է տարածել Նեապոլում անհետ կորած Վրաստանի քաղաքացու որոնումների մասին
Իտալիայի Նեապոլ քաղաքում Վրաստանի անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են, և հյուպատոսության խնդրանքով արդեն երկու օր է, ինչ գործին ակտիվորեն ներգրավված են Իտալիայի իրավապահ մարմինները, ասվում է Իտալիայում Վրաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Վրաստանի հյուպատոսական ծառայության հետ ինտենսիվորեն տեղեկատվություն է փոխանակվում։ Բացի այդ, հյուպատոսությունը մշտական կապի մեջ է անհետ կորածի ընտանիքի հետ։
Նշենք, որ Վրաստանի քաղաքացու անհետացման փաստը հյուպատոսություն է հայտնել անհայտ կորածի ընտանիքի անդամը, ինչպես նաև՝ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությանն օգնության խնդրանքով դիմել է կորած քաղաքացու ընտանիքի անդամը, որից հետո Հռոմում Վրաստանի հյուպատոսությունն անմիջապես կապ է հաստատել տեղի իրավապահների հետ»,- հայտնել են Վրաստանի դեսպանատնից։