Իտալիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 628 մարդ
Իտալիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 628 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակում է «Ռոյտերը» ՝ հիմնվելով Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակի տարածումից մինչ օրս, Իտալիայում ընդհանուր առմամբ մահացել է 69 842 հիվանդ: Այս ցուցանիշով այն զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում և հինգերրորդը աշխարհում:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 13 318 դեպք: Ընդհանուր առմամբ, Իտալիայում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան մեկ միլիոն 977 հազար դեպք:
Ներկայումս Իտալիայի հիվանդանոցներում բուժվում է 24 948 պացիենտ, այստեղից 2 687-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: