Իտալիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 12 956 նոր դեպք, վարակից զոհվել է 336 մարդ
Իտալիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 12 956 նոր դեպք, վարակից զոհվել է 336 մարդ:
Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, անցկացվել է 310 994 թեստ:
Երկրի մասշտաբով այս պահի դրությամբ ինտենսիվ թերապիայի բաժնում բուժում է ստանում 2 128 պացիենտ:
Համավարակի տարածումից մինչ օրս Իտալիայում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն դեպք, զոհվել է 92 338: