Իտալիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 10 800 նոր դեպք, զոհվել է 348 մարդ
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 348 մարդ և արձանագրվել 10 800 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:
Համավարակի տարածումից մինչ օրս երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 75 հազար պացիենտ: Ընդհանուր, կորոնավիրուս է ախտորոշվել 2.15 միլիոն մարդու մոտ: