Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 743 մարդ
Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 743 մարդ

Իտալիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 743 մարդ: Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 6 820-ի:

Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, նախորդ օրվա համեմատ, եվրոպական երկրներում գրանցվել է վարակից մահանալու 114-ով պակաս դեպք:

Իտալիայում ավելացել է զոհերի թիվը, սակայն նվազել է նոր վարակակիրների թիվը:

Վերջին մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 3 612 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 54 030: