Իտալիայում տեղի է ունեցել երկրաշարժ
Իտալիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Իտալիայում 4.7 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հռոմից 138 կմ դեպի հյուսիս ընկած շրջանում:

Երկրաշարժի օջախի խորությունը 9 կմ է կազմել: Ներկայումս գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկությունչի տարածվել:

Հիշեցնենք, որ 2016 թ. Իտալիայի կենտրոնական մասում երկրաշարժերի շարք գրանցվեց, որոնցից ամենաուժգինը արձանագրվեց հոկտեմբերի 30-ին: Դրա մագնիտուտը 6.5 էր կազմել: Գրանցված երկրաշարժի հետևանքով առավելագույն ավերվածություններ գրանցվեցին չորս իտալական շրջաններում `Մարկեում, Ումբրիայում, Լացիոյում և Աբրուցցոյում: