Իտալիայի Բարի քաղաքում, ծովում հայտնաբերել են վրացի տղամարդու դի:
Իտալական մեդիայի տեղեկությամբ, մահացածը 31 տարեկան է: Դիակը նկատել են քաղաքացիները և տեղեկացրել Ափային պաշտպանության ծառայությանը:
Դեռևս հայտնի չէ, տեղի ունեցած դժբախտ պատահար է թե ինքնասպանություն:
Նախնական տեղեկությամբ, դիակը վրա չկան բռնության հետքեր: Ընթանում է հետաքննություն: