Իտալիայում պայքարում են անտառային հրդեհի դեմ

Իտալիայի հյուսիսային մասում, Տոսկանայի շրջանում պայքարում են անտառային հրդեհի դեմ: «Ֆրանս Պրես» գործակալության լրատվությամբ, դեպքի վայրից տարհանվել է մոտ 500 մարդ:

Հրդեհը առաջացել է Պիզա քաղաքի մոտակայքում և արագ տարածվել է ուժեղ քամու պատճառով: Տեղական իշխանությունների լրատվությամբ, հրդեհը տարածվել է 600 հա տարածքի վրա:

Պիզայի հրշեջ ծառայության ղեկավարը հայտարարում է, որ հրդեհը հավանաբար առաջացրել են միտումնավոր:

Հրդեհի մարման գործողությանը մասնակցում է 80 բրիգադ, երկու ինքնաթիռ և կամավորներ: