Իտալիայում պաղեստինամետ ցույցի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև առերեսում է տեղի ունեցել
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Իտալիայում պաղեստինամետ ցույցի մասնակիցներին ցրելու համար։
Ցույցն անցկացվել է Վիչենցա քաղաքում՝ ոսկու և ոսկերչական իրերի տոնավաճառի տարածքի մոտ։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, ցույցի մասնակիցները բողոքել են ցուցահանդեսում իսրայելական տաղավար տեղադրելու դեմ։ Ավելի ուշ ակցիան վերածվել է իրավապահների հետ առերեսման։
Ըստ լրատվամիջոցների՝ բախումները տեղի են ունեցել ցուցահանդեսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եւ չեն ազդել միջոցառման վրա։
Վիչենցայի քաղաքապետն ավելի ուշ նշել է, որ «բռնությունը արդարացում չունի»։