Իտալիայում օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Իտալիայում օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Իտալիայում օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 100 չվերթ,- հայտնում է «NationalWorld»-ը։

Իտալիայի օդանավակայանի ցամաքային ծառայության աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել և գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացում պահանջել։

Գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 80 չվերթ դեպի Միլան, 68 չվերթ դեպի Ֆլորենցիա և Պիզա։

Ըստ լրատվամիջոցի՝ արհմիությունը գործադուլը պլանավորել էր այն ժամանակ, երբ նախատեսված էին ամենաշատ թռիչքները՝ ավելի մեծ ուշադրություն գրավելու համար։ Շատ իտալացիներ այս պահին արձակուրդից վերադառնում են աշխատանքի: