Իտալիայում միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 14 մարդ է ձերբակալվել
Իտալիայում միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 14 մարդ է ձերբակալվել։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Հռոմի մերձակայքում գտնվող միգրանտների կենտրոնում 21-ամյա գվինեացին ինքնասպան է եղել։ Հռոմի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։
Երիտասարդի ինքնասպանությունից հետո մի խումբ միգրանտներ՝ ի նշան բողոքի, անկարգություններ են կազմակերպել շենքում, վնասել գույքագրումը, հրդեհել և ներխուժել կարաբինիների սենյակ։ Խռովությունը տևել է ինը ժամ, և ոստիկաններին հաջողվել է լիցքաթափել իրավիճակը միայն հատուկ ջոկատայինների օգնությամբ։
Ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ միգրանտներ Մարոկկոյից, Պակիստանից, Կուբայից, Չիլիից, Նիգերիայից, Թունիսից և Գամբիայից։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։
Իտալիան երկար տարիներ պայքարում է անօրինական միգրացիայի դեմ։ Չնայած խիստ միջոցառումներին՝ միայն անցյալ տարի ապօրինի երկիր է ժամանել ավելի քան 157 հազար միգրանտ։