Իտալիայում քաղաքացիները գործադուլով բողոքում են 2026 թվականի պետական բյուջեի դեմ
Իտալիայում 2026 թվականի պետական բյուջեն բողոքի ցույցերի և գործադուլների առիթ է դարձել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Մեդիայի փոխանցմամբ՝ բյուջեն հիմնականում ուղղված է պաշտպանական ոլորտի ֆինանսավորմանը, մինչդեռ արհմիությունները կառավարությունից պահանջում են ավելացնել ներդրումները առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև ձեռնարկել քայլեր աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ։
Իտալիայի ամենամեծ արհմիությունը՝ CGIL-ը, հայտարարել է, որ գործադուլին մասնակցել է պետական և մասնավոր սեկտորների աշխատակիցների մոտ 61 տոկոսը։ Նրանց խոսքով՝ գործադուլը հստակ ցույց տվեց, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ։
Ցուցարարները նշում են, որ նոր բյուջեն «վատթարացնում է մարդկանց կյանքի և աշխատանքի պայմանները»։ Կառավարությունն իր հերթին պնդում է, որ բյուջեն կրճատում է հարկերը միջին եկամուտ ունեցող քաղաքացիների համար։