Իտալիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Մամուլի լրատվությամբ, մարդիկ հիմնականում զոհվել են ծառերի և էլեկտրական սյուների արմատախիլ լինելու պատճառով:
Իտալիայի գյուղատնտեսության նախարարության լրատվությամբ, երկրի հյուսիսային մասում աղետը վնասել է մոտ 14 մլն. ծառ: Քաղաքները մասնակիորեն ծածկվել են ջրով:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Վենետիկի 75 տոկոսը ծածկվել է ջրով: Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ աղետից հասցված վնասը գերազանցում է մեկ միլիարդ եվրոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan