Իտալիայում հակաֆաշիստական և ծայրահեղական խմբերը անց են բողոքի ցույցեր
Իտալիայում հակաֆաշիստական և ծայրահեղական խմբերը անց են բողոքի ցույցեր

Իտալիայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ շուտ, Միլանում հակաֆաշիստական  և ծայրահեղական խմբերը  անց են բողոքի ցույցեր,- լրատվությունն այս մասին տարածում է BBC -ն:

Ոստիկանությունը հակաֆաշիստական ցույցի մասնակիցների դեմ կիրառել է մահակներ և արցունքաբեր գազ, որի ժամանակձախայինները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշը: Տուժածների մասին լրատվություն առայժմ չի տարածվում:

Միլանի կենտրոնական հրապարակում, որտեղ ցույց էր անում «Հյուսիսի լիգա» կուսակցությունը, առավելագույնս խստացվել էին անվտանգության նորմերը: Ցույցին խոսքով ելույթ ունենալու ժամանակ, կուսակցության լիդեր Մատեո Սալվինին հայտարարել է, որ պետության պաշտպանությունը քաղաքացիների պարտականությունն է:

Համանման ակցիաներ են տեղի ունեցել Հռոմում և Պալերմոյում: Մայրաքաղաքում ցույցի մասնակիցներին է միացել Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցը: Ցույցի կարգախոսն էր՝ «Ֆաշիզմը երբեք չի կրկնվելու»:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին աջայինների և ձախայինների միջև բախման հետևանքով տուժել էր մի քանի ոստիկան:

Խառնաշփոթությամբ է ավարտվել նաև «Հյուսիսի լիգա» կուսակցության փետրվարի 23-ի ցույցը:

Նշենք, որ Իտալիայում խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու մարտի 4-ին: