Իտալիայում գնացքների բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում երկաթգծում
Իտալիայում գնացքների բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում երկաթգծում

Իտալիայում գնացքների բախման հետեւանքով հինգ մարդ է զոհվել, ովքեր երկաթգծում վերանորոգման աշխատանքներ էին կատարում։ Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում՝ Թուրին քաղաքի մոտ։

Ինչպես գրում է BBC-ն, բանվորներն աշխատում էին Թուրինն ու Միլանը կապող երկաթգծի վրա, երբ նրանց վրաերթի է ենթարկել ժամում 160 կիլոմետր արագությամբ շարժվող դատարկ մարդատար գնացքը։ Միջադեպից ողջ են մնացել երկու աշխատող։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։