Իտալիայում գնացքը դուրս է եկել գծերից
Իտալիայում գնացքը դուրս է եկել գծերից

Այսօր առավոտյան Իտալիայի հյուսիսում գտնվող Կրեմոնա քաղաքից դեպի Միլան ուղևորվող ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Միջադեպը տեղի է ունեցել Պիոլտելլո քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ, սակայն նրանց թիվը դեռ չի հստակեցվում: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի ավտոմեքենա:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Միլանը և Վենետիկը միավորող երկաթուղու հատվածում հայտարարվել է գնացքների մեկնման հետաձգման մասին: