Իտալիայում երկու մարդու մոտ ախտորոշվել է Էբոլա վիրուս, և Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Իտալիայում Էբոլայի տարածման ռիսկը շատ ցածր է
Իտալիայում երկու մարդու մոտ ախտորոշվել է Էբոլա վիրուս, և Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Իտալիայում Էբոլայի տարածման ռիսկը շատ ցածր է

Իտալիայում երկու մարդու մոտ ախտորոշվել է Էբոլա վիրուս։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, վիրուսի կասկածելի դեպքեր են հայտնաբերվել Կոմո նահանգում, այդ պատճառով էլ Լոմբարդիայի շրջանում նախազգուշացում է հայտարարվել, չնայած Իտալիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ Իտալիայում Էբոլայի տարածման ռիսկը շատ ցածր է։

Դեպքը վերաբերում է կնոջ և տղամարդու, որոնք վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիա են վերադարձել Ուգանդայից, որտեղ նրանք երեք ամիս աշխատել են մարդասիրական կազմակերպությունում։ Երկուսի մոտ էլ արդեն իսկ նկատվել են Էբոլային բնորոշ ախտանիշներ։ Դրանք են՝ ջերմություն, փսխում և աղիքային խնդիրներ։

Նրանք երկուսն էլ տեղափոխվել են Միլանի վարակիչ հիվանդությունների հիվանդանոց։ Բժիշկները նաև հետևում են նրանց ընտանիքի անդամների վիճակին։ Տեղական իշխանությունները դեռևս չեն հաստատել, որ հիվանդները իսկապես ունեն Էբոլա վիրուս։