Իտալիայում, էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորել են
Առնվազն չորս մարդ է զոհվել Իտալիայում, էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մի քանի մարդ անհետ կորել է։
Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսային մասում՝ Բոլոնիա քաղաքի մոտ գտնվող հիդրոէլեկտրակայանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանի այն հատվածում, որը գտնվում է ջրի տակ։
Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ մինչ այդ օբյեկտը վերանորոգվում էր, երբ բռնկվել է հրդեհը։ Նրանց տվյալներով՝ փրկարարների համար դժվար է հասնել վթարի վայր։
Փրկարար ծառայության տեղեկություններով՝ էլեկտրակայանի մի մասը լցվել է ծխով, մի մասը լցվել է ջրով։
Կայանի տարածքում դեռ կան աշխատակիցներ, որոնց չի հաջողվում տարհանել։ Տուժածներից ոմանք ծանր այրվածքներ ունեն։
Էլեկտրակայանի շահագործող ընկերությունը պնդում է, որ միջադեպի հետևանքով էլեկտրակայանի ամբարտակը չի վնասվել, սակայն կայանի շահագործումը դադարեցվել է։