Իտալիայում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու՝ մեքենայի աքսեսուարներ գողանալու մեղադրանքով
Իտալիայում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու՝ մեքենայի աքսեսուարներ գողանալու մեղադրանքով

Իտալիայում, մեքենայի աքսեսուարներ գողանալու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:

Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, գողության փաստով վրացիներին կալանավորել են մարտի 19-ին, Կաշինա քաղաքում:

Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, ոստիկանները մեղավորներին ձերբակալել են մեքենայի ավտոմասերի խանութից աքսեսուարներ գողանալու փորձի ժամանակ: Նրանցից մեկը՝ 37, իսկ մյուսը 60 տարեկան է: Իրավապահների տեղեկությամբ, նրանց տեղափոխել են բանտ: