Իտալիայում ձերբակալել են կնոջ, ով 50 տարի ավտոմեքենա էր վարում առանց վարորդական վկայականի

Իտալիայում ձերբակալել են կնոջ, ով 50 տարի ավտոմեքենա էր վարում առանց վարորդական վկայականի:

Ոստիկանությունը կնոջը ձերբակալել է այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել: 77-ամյա կինը սկզբում հայտարարում էր, որ ունի վարորդական վկայական, սակայն քիչ անց պարզվել է, որ փաստաթուղթ երբեք չի ունեցել:

Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ: Ձերբակալվածը տուգանվել է 5000 եվրո գումարով: