Իտալիայում փոխնակ մայրության նպատակով արտասահման մեկնելն արգելված է։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Իտալիան ել է փոխնակ մայրության արգելքը այն զույգերի վրա, ովքեր ծառայություն են փնտրում այն երկրներում, որտեղ դա օրինական է, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Կանադայում: Օրենքը խախտելու դեպքում անձը կարող է ազատազրկել մինչև երկու տարի ժամկետով և տուգանվել մինչև մեկ միլիոն եվրո։
Օրենքը, որը ներկայացրել է Իտալիայի իշխող ծայրահեղ աջ կուսակցությունը, քննադատներն ասում են, որ ուղղված է ԼԳԲՏ զույգերին, ովքեր իրավունք չունեն որդեգրել կամ արհեստական բեղմնավորման ենթարկվել երկրում։
Օրենքն ընդունվել է Իտալիայի Սենատում 84 կողմ, 58 դեմ ձայներով։
Քվեարկությունից առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ օրենքի հակառակորդներն ասացին, որ օրենքը դժվարացնում է ծնող դառնալու գործընթացը՝ չնայած երկրում ծնելիության նվազմանը։
Տեղեկության համար՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կարծում է, որ երեխաներին պետք է դաստիարակեն միայն տղամարդն ու կինը։ Նա նախկինում քննադատել է փոխնակ մայրությունը ԼԳԲՏ զույգերի համար։