Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 8 913 նոր դեպք, մահացել է 298 պացիենտ
Իտալիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 298 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Փետրվարի 21-ից հետո Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 71 925 մարդ, ինչը Եվրոպայում ամենաբարձր, իսկ աշխարհում 5-րդ ցուցանիշն է: Վարակման նոր դեպքերի մի փոքր նվազում կա: Վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակը հաստատվել է 8 913 մարդու մոտ:
Իտալիայում համավարակի բռնկումից ի վեր արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 047 696 դեպք: Իտալիան դարձել է աշխարհի ութերրորդ երկիրը, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է երկու միլիոնը: