Իտալիայում անցած օր ու գշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 564 պացիենտ
Իտալիայում անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել է 564 մարդ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, «կովիդ 19»-ի զոհերի թիվը երկրում գերազանցել է 60 000-ը:
Իտալիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսային վարակ է հաստատվել 18 887 մարդու մոտ:
Իտալիան դարձավ աշխարհի վեցերրորդ և Եվրոպայի երկրորդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 60 000-ը: Համավարակի բռնկումից ի վեր «կովիդ 19»-ը հաստատվել է երկրի ավելի քան 1,7 միլիոն բնակչի մոտ: