Իտալիայում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Իտալիայում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են վրացու:
48-ամյա Ս.Ջ.-ին ձերբակալել են Նեապոլում: Նա հետախուզվում էր Իսպանիայի կողմից: Ձերբակալվածը մեղադրվում է քրեական աշխարհի անդամակցության, գողության և փողերի լվացման, ինչպես նաև՝ ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ:
Ոստիկանությունը վրացի տղամարդուն ձերբակալել է նրա հանցակցի բնակարանում: Այժմ նա գտնվում է բանտում: