Իտալիայում՝ Կազերտի նահանգում, սողանքի պատճառով տարհանվել է բնակչությունը, երկու մարդ համարվում է անհետ կորած
Իտալիայի հարավում՝ Կազերտա նահանգում, հորդառատ անձրեւը սողանք է առաջացրել։ Երկու մարդ անհետ կորել է։ Նրանք մեքենայով շարժվելիս են եղել, երբ սողանք է տեղի ունեցել։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, սողանքի պատճառով բնակչությանը ստիպված է եղել տարհանել։
Բացի այդ, հորդառատ անձրեւները տուժել են նաեւ Միլանի եւ Կոմո շրջաններում։